
Նախիջևանում անցկացվել են ռազմաօդային ուժերի հատուկ մարտավարական զորավարժություններ
Նախիջևանում առանձին համակցված բանակի ռազմաօդային ուժերը հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացրել։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունների շրջանակում բանակի ավիացիայի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները տեղափոխվել են պատրաստության թիվ մեկ աստիճան։ Զորախաղերի պլանին համապատասխան՝ մարտական առաջադրանքներ են կատարել նաև հակաօդային պաշտպանության պահեստային ստորաբաժանումները։
Ըստ ադրբեջանական ՊՆ-ի՝ հանձնարարված առաջադրանքները հաջողությամբ ավարտվել են, ստորաբաժանումները համահունչ են կատարել համատեղ գործողությունները:
Добавить комментарий