Опубликовано D.Guyumjyan -
դետա

Արդեն ոչ ոք չի վիճում, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»․ ռուս պատգամավոր

Օկուպացված Արցախի տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելությունը կարելի է լիովին կատարված համարել։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը։

Վերջինս պնդել է, թե խաղաղապահները կարևոր դեր են խաղացել Արցախում «արյունահեղության կանխման գործում»։ Նրա խոսքով՝ այժմ խաղաղապահների վերադառնալու ժամանակն է։ 

«Նրանք քաղաքացիական բնակչությանն օգնել են տարհանման, բուժվելու ժամանակ, ջուր ու սնունդ տրամադրել։ Այժմ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված, ինչը նշանակում է՝ ժամանակն է, որ մեր զինվորականները տուն վերադառնան»,- ասել է պատգամավորը։

Ժուրավլյովը հավելել է, որ այժմ խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ Ղարաբաղում հակամարտող կողմեր չկան։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ արդեն ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»։

Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հաստատել էր, որ մեկնարկել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ 

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության տարածքում ռուս խաղաղապահները տեղակայվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում 5 տարի ժամկետով, և նրանց գործունեության ժամկետն ինքնաբերաբար ևս 5 տարով երկարաձգվելու էր, եթե ժամկետի ավարտից 6 ամիս առաջ կողմերից որևէ մեկը չպահանջեր նրանց դուրսբերում։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակման անցավ շրջափակված Արցախի դեմ, որի ժամանակ ռուս խաղաղապահները դիտորդի դերում էին, ինչի հետևանքով Արցախը հաշված օրերի ընթացքում հայաթափվեց, սակայն դրանից հետո վերջիններս շարունակեցին պահպանել իրենց ներկայությունը հայաթափված Արցախում։

Добавить комментарий