Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանը նախատեսում է ԻՀՊԿ-ի որոշ սպաների դուրս բերել Սիրիայից Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով․ ԶԼՄ

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները նախատեսում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաների մի մասին դուրս բերել Սիրիայից Իսրայելի հնարավոր հարձակման պատճառով։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է ամերիկյան «The Wall Street» պարբերականը։

Պարբերականը, հղում անելով սիրիական հետախուզական ծառայություններում իր աղբյուրներին, նշում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դուրս է բերել արաբական հանրապետությունից միայն բարձրաստիճան զինվորական խորհրդատուներին։ Ինչ վերաբերում է միջին օղակի սպաներին, ապա նրանք կմնան Սիրիայի տարածքում, բայց կփոխեն իրենց գտնվելու վայրը։

Լրատվամիջոցը հայտնում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել հավանական են։ Նշվում է, որ Սիրիայում իր սպաների ներկայությունը կրճատում է նաև լիբանանյան շիական «Հիզբոլլահ» կուսակցությունը, որը համարվում է Իրանի տարածաշրջանային դաշնակիցը։

Հրապարակման հեղինակները մեջբերում են նաև մի շարք ռազմական վերլուծաբանների խոսքերը։ Վերջիններիս համոզմամբ՝ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Իրանի հարվածն Իսրայելին մեծացրել է իսրայելական պատասխանի և երկրների միջև հակամարտության հետագա սրման վտանգը։

Добавить комментарий