Опубликовано H.Minasyan -
Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը

Արցախում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը

Աղդամում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Զեքի Աքթուրքը։

«Մոնիտորինգի կենտրոնի գործունեության ավարտին ուղղված աշխատանքներն իրականացվում են կողմերի համաձայնությամբ»,- հայտնել է նա։

Պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը հիշեցրել է, որ համատեղ մոնիտորինգի կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագրի շրջանակում։

Հիշեցնենք, որ երեկ Կրեմլի խոսնակը պաշտոնապես հաստատեց, որ Արցախից հեռանում են 2020-ի պատերազմից հետո այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները։ Ռուս-թուրքական դիտորդական կենտրոնն Աղդամում տեղակայվել է 44-օրյա պատերազմից հետո Անկարայի ու Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Կենտրոնի նպատակը «Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելն էր»։ Այդ կենտրոնի գործունեությամբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փաստացի առաջին ռազմական ներկայությունն ապահովեց Հարավային Կովկասում։

Добавить комментарий