Опубликовано H.Minasyan -
Մենք չենք ցանկանում, որ երրորդ կողմերն իրենց հակամարտությունները տեղափոխեն այս աշխարհագրություն. Ֆիդան

Մենք չենք ցանկանում, որ երրորդ կողմերն իրենց հակամարտությունները տեղափոխեն այս աշխարհագրություն. Ֆիդան

«Տարածաշրջանի երկրները չեն ցանկանում, որ երրորդ կողմերն իրենց հակամարտությունները տեղափոխեն այս աշխարհագրություն»,- ինչպես հաղորդում է «TRT Haber»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կատարում վերջինիս վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանիի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում։

Նշելով, որ իրենք Կատարի գործընկերոջ հետ քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, Ֆիդանը հավելել է. «Մենք հենց սկզբից հայտարարել ենք, որ Գազայում Իսրայելի կատարած հանցագործությունները կարող են վերածվել տարածաշրջանային հակամարտության, և զգուշացրել ենք դրա սրման ու տարածման հնարավորության մասին»:

Ըստ թուրք դիվանագետի՝ անցյալ շաբաթավերջին տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին բոլորին, որ պատերազմի հավանականությունը տարածաշրջանից դուրս գտնվող երկրների մասնակցությամբ դեռ կա։

Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ տարածաշրջանից դուրս գտնվող երկրները պետք է ողջ պատասխանատվությամբ ընդունեն այն, ինչ տեղի է ունենում:

Նրա խոսքով՝ ապրիլի 13-ի իրադարձությունները շատ կարևոր դասեր տվեցին. «Նախ՝ միջազգային իրավունքը պարտավորեցնող է գլոբալ մակարդակով խաղաղության և կայունության համար, երկրորդ՝ ակնհայտ է, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն փորձում է հակամարտության մեջ ներքաշել տարածաշրջանը, որպեսզի մնա իշխանության ղեկին»:

Հաքան Ֆիդանը կոչ է արել բոլոր կողմերին ավելի շատ ջանքեր գործադրել Գազայում աղետին վերջ տալու համար։

Добавить комментарий