Բայդենը հայտնել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմն իր դաշնակիցների և գործընկերների հետ Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանում անցյալ շաբաթվա վերջին Իսրայելի վրա հարձակման համար: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։
Բայդենը շեշտել է, որ Իրանն Իսրայելի նկատմամբ կատարել է աշխարհի ամենախոշոր հարձակումը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
«ԱՄՆ-ն իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին պաշտպանեց Իսրայելին։ Մենք օգնեցինք հետ մղել այդ հարձակումը»,- ասել է նա։
Միացյալ Նահանգների նախագահը հավելել է, որ Վաշինգտոնի դաշնակիցներն ու գործընկերները Իրանի ապակայունացնող ռազմական ծրագրերը սահմանափակելու համար պատժամիջոցներ լրացուցիչ են սահմանել կամ կսահմանեն։
Добавить комментарий