Опубликовано H.Minasyan -
Ի. Ալիևը Վ. Պուտինի հրավերով Մոսկվայում է

Ի. Ալիևը Վ. Պուտինի հրավերով Մոսկվայում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության՝ այցը տեղի է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:

Ալիևին դիմավորել են ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և այլ պաշտոնյաներ։

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ նախատեսված է Ալիևի և Պուտինի հանդիպումը: Նախագահները քննարկելու են «ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև կանդրադառնան տարածաշրջանային ներկայիս խնդիրներին»:

Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու շինարարության վետերանների հետ: Ժամանակին այդ շինարարությունը վերահսկել է Իլհամ Ալիևի հայրը՝ Խորհրդային Ադրբեջանի ղեկավար, խորհրդային փոխվարչապետ, հետագայում անկախ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը:

Այս տարի լրանում է Բայկալ-Ամուրյան ծրագրի 50-ամյակը: Երկաթուղային մայրուղու կառուցումը ԽՍՀՄ-ում այն ժամանակ հռչակվել է համամիութենական կոմսոմոլի հարվածային շինարարական նախագիծ։

Добавить комментарий