Опубликовано H.Minasyan -
Թուրքիան և Հունաստանը Աթենքում կայանալիք հանդիպմանը կքննարկեն վստահության ամրապնդման միջոցները

Թուրքիան և Հունաստանը Աթենքում կայանալիք հանդիպմանը կքննարկեն վստահության ամրապնդման միջոցները

Թուրքիայի և Հունաստանի ներկայացուցիչները հանդիպում կանցկացնեն Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում՝ քննարկելու վստահության ամրապնդման միջոցառումները։

Այս մասին հայտնել է Հունաստանի պաշտպանության նախարարությունը։

Հունաստանի պատվիրակությունը կգլխավորի դեսպան Թեոհարիս Լալակոսը, Թուրքիայինը՝ փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։ Հանդիպմանը ներկա կլինեն նաև երկու երկրների զինված ուժերի բարձրաստիճան սպաներ։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթենքում կայացած հանդիպման ժամանակ ստորագրել էին բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների մասին հռչակագիր։

Добавить комментарий