Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։
«Մենք գոհ ենք մեր հարաբերությունների զարգացումից։ Արդեն երկու տարուց ավելի է՝ մենք աշխատում ենք դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի շրջանակում, որը ստորագրել ենք Կրեմլում 2022 թվականի փետրվարին, այն հիմնական քաղաքական փաստաթուղթն է և որոշում է ապագայում մեր հարաբերությունների հետևողական զարգացումը»,- այս մասին ասել է Ալիևը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ։
ՌԴ նախագահն էլ հավելել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. «Աճում է ապրանքաշրջանառությունը, ակտիվ զարգանում է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Մենք իրավիճակը կքննարկենք տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից»։
Добавить комментарий