ԵՄ-ն կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցների հնարավորությունը
Եվրոպական միության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Լյուքսեմբուրգում կայանալիք համատեղ հանդիպման ժամանակ կքննարկեն Իրանում հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցների հարցը։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Լյուքսեմբուրգում ընթացող նախարարների հանդիպմանը ժամանելիս ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ հանդիպմանը Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվելու։
«Իրանի միջուկային ծրագիրն այսօր օրակարգում չէ։ Մենք մտադիր ենք միջոցառումներ ձեռնարկել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության և արտահանման վերաբերյալ, սա այն է, ինչ քննարկվելու է»,- ասել է նա։
Նշենք, որ Իրանի կողմից Իսրայելին ապրիլի 14-ի գիշերը հասցված պատասխան հարվածները երկրի դեմ արևմտյան նոր պատժամիջոցների առիթ են դառնում։
«Մենք դատապարտում ենք Իսրայելի դեմ Իրանի հարձակումը։ Մենք որոշել ենք պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ Մեր կարծիքով՝ Իրանի մեկուսացումը ծայրահեղ կարևոր է»,- նախորդ չորեքշաբթի Բրյուսելում կայացած խորհրդակցության ավարտին հայտարարել էր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Добавить комментарий