Опубликовано H.Minasyan -
Հուսով եմ Հայաստանը ճիշտ ուղի կընտրի. Էրդողան

Հուսով եմ` Հայաստանը ճիշտ ուղի կընտրի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը Իրաքից Թուրքիա վերադարձի ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին։

«Ներկայում տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում: Ժամանակն է մի կողմ դնելու անհիմն անգիր արած մեղադրանքները։ Միշտ ավելի լավ է գործել ժամանակի հետ, քան գործել հորինված պատմություններով, որոնք կապ չունեն իրականության հետ։ Հիմա սա հասկանում է նաև Փաշինյանը: Պատմության մեջ տեղի ունեցած-չունեցածով առաջին հերթին զբաղվում են պատմաբանները: Մենք ի սկզբանե շատ բաց ենք եղել այս հարցի շուրջ և ասել, որ կարող ենք բացել մեր արխիվները, ինչը և արել ենք։ Հիմա ժամանակն է ստեղծելու նոր ճանապարհային քարտեզներ իրատեսական հիմքերով: Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որին իրեն գերի է դարձրել Սփյուռքը, և կընտրի պայծառ ապագայի համար նոր մեկնարկների ուղին։ Հնարավորությունների դռները հավերժ բաց չեն մնում։ Անհրաժեշտ է լավ օգտագործել այն, քանի դեռ այն բաց է: Ոչ միայն Սփյուռքը, այլև բազմաթիվ սադրիչներ փորձում են ազդել Հայաստանի վրա այս գործընթացում, ինչպես տեսնում եք։ Մենք տեղյակ ենք այս մասին։ Ժամանակ առ ժամանակ զգուշացումներ ենք արել այս մասին։ Հուսով եմ՝ Հայաստանը ճիշտ ուղի կընտրի, և նոր շրջան կսկսվի»:

Добавить комментарий