Опубликовано detq-editor -
Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանն ուրբաթ օրն արձակել է առնվազն 70 հրթիռ

Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանն ուրբաթ օրն արձակել է առնվազն 70 հրթիռ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի նկատմամբ իրականացված հերթական «հրթիռային հարձակումն ահաբեկչություն է որակել»։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Զելենսկին ասել է, որ փետրվարի 10-ի առավոտից Ռուսաստանն արձակել է առնվազն 70 հրթիռ, որոնցից 60-ը խոցվել են։

 

«Նրանց բոլոր թիրախները եղել են քաղաքացիական անձինք, քաղաքացիական ենթակառուցվածքները: Ցավոք սրտի, եղել են հարվածներ, եղել են զոհեր։ Ցավակցում եմ ընտանիքներին»,- իր թվիթերյան էջում գրել է նա։

 

Զելենսկին հայտնել է, որ ռուսական մի քանի հրթիռ անցել էն Մոլդովայի և Ռումինիայի օդային տարածքով։ Նրա խոսքով՝ այդ հրթիռները մարտահրավեր են ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգությանը։

 

«Սա ահաբեկչություն է, որը կարելի է և պետք է վերջ տալ։ Աշխարհը պետք է կանգ առնի։ Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր հասկանում են դա»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

 

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտնել էր, որ ռուս զինվորականների կողմից Սև ծովից Ուկրաինայի ուղղությամբ արձակված երկու «Կալիբր» հրթիռ անցել է Մոլդովայի և Ռումինիայի օդային տարածքով։

 

Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իր տարածքով հրթիռների թռիչքի մասին տեղեկությունը, մինչդեռ Բուխարեստում հայտնել են, որ չեն կարող հաստատել տեղեկությունը։

Добавить комментарий