Опубликовано G.Avetisyan -
դֆ

Փակ ճանապարհներ և դասադուլ. Տավուշում շարունակվում են բողոքի ակցիաները

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին շարունակում են բողոքի ակցիաները, որ մեկնարկել են ապրիլի 19-ից: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ 

Այսօր առավոտից տավուշեցիները փակել են նաև Կիրանցի կամուրջը, քանի որ ըստ շրջանառվող լուրերի, այսօր այդ հատվածում ականազերծման աշխատանքներ են իրականացնելու: 

Սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերից էլ տեղեկանում ենք, որ սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում: «Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Добавить комментарий