Опубликовано H.Minasyan -
Կարևոր է կարճ ժամանակում բացվի «Զանգեզուրի միջանցքը».Ֆուաթ Օքթայ

Կարևոր է՝ կարճ ժամանակում բացվի «Զանգեզուրի միջանցքը». Ֆուաթ Օքթայ

Բաքվում տեղի է ունեցել Թյուրքական պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահների առաջին հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Հյուսիսային Կիպրոսի, Ուզբեկստանի, Հունգարիայի և Ղրղզստանի պատվիրակությունները։

Ելույթով է հանդես եկել Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը՝ խոսելով Տավուշի 4 գյուղերի և «Զանգեզուրի միջանցքի» մասին:

«Թուրքիան ողջունում է դիվանագիտական ճանապարհով Ղազախի շրջանի չորս գյուղերի վերադարձը Ադրբեջանին»,- հայտարարել է թուրք պաշտոնյան:

Նա նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հիմնական պայմանը Ղարաբաղյան հիմնախնդրի ամբողջական լուծումն է և Ադրբեջանի հետ սահմանների հստակեցումը:

Օքթայը շեշտել է նաև կարճ ժամանակում «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։

Добавить комментарий