
Էրդողանն ընդունել է Ղազախստանի վարչապետին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկթենովին: Այս մասին հայտնում է թուրքական «TRT Haber» լրատվական կայքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ղազախստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Անդրադարձ է եղել նաև Գազայում և տարածաշրջանում տիրող վերջին իրավիճակին:
Էրդողանն ընդգծել է, որ կարևոր է զարգացնել հարաբերությունները Ղազախստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի, տնտեսության և այլ ոլորտներում, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում:
Добавить комментарий