Опубликовано A.Gevorgyan -
juik

Թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնն ավելի քան 3 տարի նպաստել է խաղաղությանը. Էյվազով

«Թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնն ավելի քան 3 տարի նպաստել է խաղաղությանը»,- այս մասին լրագրողներին տված հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը։

Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ հուշագրի հիման վրա ստեղծվել է համատեղ մոնիտորինգի կենտրոն:

Ըստ նրա՝ կենտրոնն ավելի քան 3 տարի մեծ ներդրում է ունեցել տարածաշրջանում «խաղաղության» և «կայունության» հաստատման գործում, թուրք և ռուս զինծառայողները ադրբեջանական բանակի զինծառայողների հետ միասին նպաստել են մոնիտորինգին (մշտադիտարկմանը)։

Նա ընդգծել է, որ Արցախի վրա վերահսկողություն հաստատելուց հետո Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեությունն ավարտվեց. «Այսօր մոնիտորինգի կենտրոնի փակման արարողությունը նույնպես ցույց տվեց, որ բարձր մակարդակի համագործակցությունը նպաստեց խաղաղությանը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ակնայում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը։

Добавить комментарий