
Հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարները
Ապրիլի 27-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում հանդիպում է ունեցել Հունաստանի իր պաշտոնակից Յորգոս Գերապետիտիսի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «TRT Haber» լրատվական կայքը։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող հարցեր։
Հայտնի է, որ նախապատրաստվում է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի առաջիկա այցը Թուրքիա։
Добавить комментарий