Опубликовано H.Minasyan -
Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել. Էլչին Ամիրբեկով

Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել. Էլչին Էմիրբեյով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը բրազիլական «Correio Braziliense» թերթին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։ 

«Կարծում եմ՝ հետագա քայլերը հստակ են, քանի որ այժմ մենք գտնվում ենք խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացում, որը մշակվել է Ադրբեջանի կողմից և ներկայացվել Հայաստանին մեկուկես տարի առաջ։ Այս տեքստի վրա արդեն կարևոր աշխատանք է կատարվել, բայց մենք դեռ ունենք որոշ հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Հավատում ենք, որ առաջիկա ամիսներին մենք ամեն ինչ կանենք այդ աշխատանքն ավարտին հասցնելու համար, քանի որ կարծում ենք, որ այս համաձայնագիրը կարևոր համատեքստ կստեղծի առաջիկա տարիներին և տասնամյակներում երկու երկրների խաղաղ գոյակցության համար: Կա մի մեծ հնարավորություն թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու համար»,- նշել է Էմիրբեյովը։ 

Добавить комментарий