Մենք միջնորդ չենք լինի Բաքվի և Երևանի միջև բանակցություններում․ Ղազախստանի ԱԳՆ
Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվելիք բանակցություններին ու դրանցում Ղազախստանի հնարավոր միջնորդական դերին։
«Իսկապես, նման բանակցություններ են նախատեսվում Ալմաթիում։ Մենք կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ։ Հետագա բանակցություններն ընթանալու են միայն կողմերի միջև։ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով` Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը խնդրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կտրամադրի։ Բանակցությունների օրը դեռ հայտնի չէ։
«Եթե կողմերը հասնեն խաղաղության, և ձեռք բերվի համապատասխան պայմանավորվածություն, դա դրական ազդեցություն կունենա ոչ միայն Ղազախստանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- նշել է Սմադիյարովը։
Добавить комментарий