Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանը և Չինաստանը քննարկել են ռազմական համագործակցությունն ակտիվացնելու հարցը

Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի պաշտպանության նախարարներ Մոհամմադ Ռեզա Աշտիանին և Դուն Ցզյունը Աստանայում հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև ռազմական ու պաշտպանական համագործակցության ակտիվացման հարցը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Աշտիանին բարձր է գնահատել Չինաստանի դիրքորոշումը տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ, հատկապես Պեկինի կողմից ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման դատապարտումը։ Վերջինս ընդգծել է, որ տարածաշրջանային վերջին շրջանի լարվածությունն ու Գազայում ողբալի պայմանները տարածաշրջանում ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունների և երեխաների սպանող սիոնիստական ռեժիմին Վաշինգտոնի աջակցության արդյունքն են։

Իրանի պաշտպանության նախարարը միևնույն ժամանակ հորդորել է ընդլայնել համագործակցությունն ու մերձեցումը Իրանի և Չինաստանի միջև՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների լուծման համար:

Չինաստանի պաշտպանության նախարարն իր հերթին անդրադարձել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա իսրայելական հարձակմանը։ Նա ասել է, որ Իսրայելի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, և Չինաստանն աջակցում է Իսրայելի հարձակմանը պատասխանելու Իրանի օրինական իրավունքին։

Կողմերը նաև ընդգծել են Թեհրանի և Պեկինի միջև պաշտպանական ու ռազմական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը և կոչ արել հրադադար հաստատել Գազայի հատվածում։

 

 

Добавить комментарий