
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններին. Բայրամով
«Երկկողմ և ուղղակի խաղաղության բանակցությունները, որոնց աջակցում է Ադրբեջանը, ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ու կայունությանը»,- այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է Արաբական պետությունների լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջանի Հանրապետություն համագործակցության և տնտեսական ֆորումի 3-րդ նստաշրջանում։
Ջեյհուն Բայրամովը ներկայացրել է նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Արցախի օկուպացված տարածքներում իրականացվող «վերակառուցման և շինարարական աշխատանքների, այդ գործունեությանը սպառնացող ականների սպառնալիքի, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին»:
Добавить комментарий