Ադրբեջանը զինանոցում ներառում է թուրքական արտադրության նոր զենքեր և համակարգեր
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ հրապարակված տեսանյութում տեսանելի են նոր սպառազինություններ և զինտեխնիկա։ Ադրբեջանը, որը Թուրքիայի հետ ռազմարդյունաբերության համագործակցության լայն շրջանակ ունի, իր զինանոցում ներառում է թուրքական արտադրության զենքեր և համակարգեր։
Կադրերում ուշադրություն է գրավում «OTOKAR Cobra II» ականադիմացկուն և դարանադիմացկուն զրահամեքենան։
Ադրբեջանի ռազմաօդային ուժերին հետևելով՝ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի հրամանատարությունը ևս ձեռք է բերել «ASELSAN İHASAVAR» ՀՕՊ համակարգերը։ Քայլեր են ձեռնարկվել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կազմում «İHASAVAR» համակարգերի ընդլայնման ուղղությամբ՝ Հայաստանի հետ վիճելի սահմանների երկայնքով ցածր թռչող անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելու և ոչնչացնելու համար։
Տեսանյութը՝ ստորև
Добавить комментарий