Опубликовано D.Guyumjyan -
detq

Ահաբեկչության դեմ պայքարում Իրանը միջազգային հանրության կարևոր գործընկերներից մեկն է. Քանաանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ապահովման գործում և ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության կարևոր գործընկերներից մեկն է: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Քանաանին խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Կանադայի գործողությունները Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ֆիզիկական և իրավաբանական որոշ անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում։

Նրա խոսքով՝ Իրանի ռազմական հնարավորությունները համաչափ են նրա անվտանգության և ազգային շահերի ապահովման, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության, ինչպես նաև ցանկացած արտաքին սպառնալիքների ու ագրեսիայի դեմ օրինական պաշտպանության և զսպման կարիքներին:

Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը երկրի դեմ արևմտյան պատժամիջոցները վերածել են ինքնաբավության և ինքնապահովման հնարավորության՝ Իրանի պաշտպանական և ռազմական կարողությունների ամրապնդման ու զարգացման նպատակով։

Նասեր Քանաանին հավելել է, որ տարածաշրջանում լարվածության ու անապահովության հիմնական աղբյուրն ու պատճառը Իսրայելի հանցավոր մոտեցումն է, ինչպես նաև ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների աջակցությունն այս ռեժիմին։

 

Добавить комментарий