ասվ

Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին` Տավուշում կատարվածի հարցով

«Հրապարակ»-ը հայտնում է, որ ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը համատեղ հայտարարություն է պատրաստում: Քիչ առաջ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Տիգրան Աբրահամյանը լրագրողներին հայտնեցին, որ համատեղ հայտարարությունը, ըստ էության, կոչ է լինելու դիվանագետներին՝ քննարկել Կիրանցում այսօր տեղի ունեցած ոստիկանական բիրտ գործողությունները եւ ընդհանրապես ՀՀ-ում վերջին տարիներին իրավապահ այդ կառույցի գործունեությունը, Մինասյանի խոսքով՝ իրենք ուզում են հասկանալ՝ արդյոք միջազգային գործընկերները, որոնք ֆինանսավորում են իշխանություններին իբր ժողովրդավարոթյան հաստատման համար, ուզում են ոստիկանապետությու՞ն ստեղծել Հայաստանում:

Համատեղ հայտարարությունից հետո նաեւ նամակներ կուղարկեն դեսպանություններ, մասնավորապես եվոպական երկրները եւ ԱՄՆ-ն ներկայացնող։

 

Добавить комментарий