Опубликовано detq-editor -
 Ադրբեջանի արտգործնախարարն այցելել է Թուրքիա

Ադրբեջանի արտգործնախարարն այցելել է Թուրքիա

Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովն այցելել է երկրաշարժից տուժած Մարաշ քաղաք և հանդիպել Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուին:

«Ե՛վ տխուր, և՛ ուրախ օրերին միմյանց կողքին լինելը մեր եղբայրական պարտքն է: Մենք առաջին րոպեից Թուրքիայի կողքին ենք եղել։ Ադրբեջանը Թուրքիայի կողքին կլինի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի»,- նշել է Բայրամովը:

Չավուշօղլուն իր շնորհակալությունն է հայտնել՝ ասելով, որ երկրաշարժից հետո Թուրքիային առաջին օգնությունն Ադրբեջանն է ուղարկել, և առաջինն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն է զանգահարել։

Բայրամովը հերթական անգամ ընդգծել է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի աջակցության մասին:

 Փաստենք, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ բացահայտ նշում է , որ Թուրքիան պատերազմի ընթացքում գործուն աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին։

 

Добавить комментарий