Թուրքիան մտադիր չէ իր С-400 համակարգերը փոխանցել Ուկրաինային․ Գյուլեր
Անկարան մտադիր չէ իր С-400 համակարգերը փոխանցել որևէ երկրի, այդ թվում՝ Ուկրաինային։
Այս մասին CNN Türk հեռուստաալիքին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Մենք չենք պատրաստվում որևէ մեկին փոխանցել մեր С-400 համակարգերը»,-ասել է Գյուլերը CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԶՀՀ-ն Ուկրաինային փոխանցելու մասին խնդրանք է եղել։
Добавить комментарий