Опубликовано H.Minasyan -
Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործարքները

Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործարքները

Թուրքիան ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործարքները։

Այս  մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի առևտրի նախարարությունը։

«Մեկնարկել է պետական ​​մակարդակով ձեռնարկված միջոցառումների երկրորդ փուլի իրականացումը, բոլոր ապրանքային խմբերի համար դադարեցվել են արտահանման-ներմուծման գործառնություններն Իսրայելի հետ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվել է, որ գործող արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի կառավարությունը թույլ չի տա Գազա մարդասիրական օգնության անխափան առաքումը։

Добавить комментарий