Опубликовано detq-editor -
դետք

Ադրբեջանի և Տաջիկստանի արտաքին գերատեսչությունները համագործակցության հուշագիր են ստորագրել

2024 թվականի մայիսի 2-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հայտնել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը, Տաջիկստանի  պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Սադիկ Իմամին: 

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական-առևտրային, մշակութային-հումանիտար և երկկողմ, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 

 

 

 

Добавить комментарий