Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը պաշտոնական այցով Իրան է ժամանել
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, առանձին համակցված բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաևը պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։
Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությանը։
Հաղորդվում է, որ այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Ազիզ Նասիրզադեի և այլ անձանց հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության զարգացման ներկա իրավիճակը և հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
Այցի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Добавить комментарий