
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի և չի մասնակցի Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի վաղը կայանալիք երդմնակալության արարողությանը, փոխանցեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ նիստին մասնակցությանը, Սիմոնյանն ասել է. «Կարծում եմ որպես նախագահող ԵԱՏՄ նիստին պետք է մասնակցենք»։
ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը նախատեսված է մայիսի 8-ին։
Добавить комментарий