Опубликовано H.Minasyan -
Թուրքիայում 2-րդ թռիչքն է իրականացրել ազգային արտադրության «KAAN» կործանիչը

Թուրքիայում 2-րդ թռիչքն է իրականացրել ազգային արտադրության «KAAN» կործանիչը

Թուրքական արտադրության հինգերորդ սերնդի KAAN կործանիչը, որը մշակել է Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերությունը պաշտպանական արդյունաբերության վարչության համակարգմամբ, երկրորդ թռիչքն է կատարել։

«KAAN»-ն ունի 5-րդ սերնդի մարտական ​​ինքնաթիռի բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են բարձր մանևրելու ունակությունը, ճշգրիտ թիրախավորումը և այլն։

Ինքնաթիռն ունի 14 մետր թևերի բացվածք, 6 մետր բարձրություն և 21 մետր երկարություն: Սրահը նախատեսված է մեկ անձի համար։

«TUSAŞ» ինքնաթիռներ մշակող ընկերությունը հայտարարել է, որ մինչև 2028 թվականը կարտադրի 29 նման կործանիչ։

Առաջին թռիչքը կատարվել է ս.թ. փետրվարին:

Добавить комментарий