Опубликовано D.Guyumjyan -
դետք

Մակրոնը և Սի Ցզինպինը կողմ են Իրանի միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ՝ դիվանագիտական ​​և քաղաքական միջոցներով կարգավորման օգտին։ 

Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը նպաստելու համար»,-  հայտնում է լրատվամիջոցը։ 

Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին, ամերիկյան «The Washington Post»-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ Իրանն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք ստեղծելուն, ինչը 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանք է։ Ապրիլի 20-ին գերմանական «Bild» թերթը գրել էր, որ երկիրը կարող է միջուկային զենք ստանալ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում։
 

Добавить комментарий