Опубликовано G.Avetisyan -
8765

Փաշինյանը ներկայացրել է, թե որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է, թե որոնք են Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքները.

 - Հայոց պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը: 
- Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը:  
- Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները: 
- Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:    
- Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:   
- Հայրենիքը, ընտանիքը, անհատը: 
- Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը: 
- Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը: 
- Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ: 
- Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ: 
- Եղբայրական զգացումները և հարաբերությունները ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ:
- Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները:

 

Добавить комментарий