Опубликовано H.Minasyan -
Ադրբեջանը Սլովակիայի հետ համատեղ զենք կարտադրի

Ադրբեջանը Սլովակիայի հետ համատեղ զենք կարտադրի

«Ես աջակցել եմ Սլովակիայում պաշտպանական արդյունաբերության զարգացմանը։ Նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք քննարկել ենք որոշ նախագծեր»,- այս մասին «AzerTac»-ին և  «AzTV»-ին տված հարցազրույցում ասել է Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Նրա խոսքով` տեխնոլոգիաները կգան Սլովակիայից, իսկ ֆինանսները՝ Ադրբեջանից. «Արտադրվելիք զենքերը կամ կարտահանվեն, կամ կմնան Ադրբեջանում։ Ինչպես գիտենք, Ուկրաինայի պատերազմի չափանիշներն ամբողջությամբ փոխվել են։ Ներկայումս սպառազինության լուրջ պակաս կա։ Եթե ​​մենք կարողանանք դա անել, կարծում եմ` ձեռնտու կլինի երկու երկրների համար էլ»։

Добавить комментарий