
Իրանն ընդլայնում է մարտական ճակատը՝ թշնամուն հաղթելու համար. ԻՀՊԿ հրամանատար
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ իսլամական տարածքները պետք է մերձենան միասնական ճակատով ընդդեմ ընդհանուր ամբարտավան հակառակորդների։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Սալամին մարտական ճակատի ընդլայնումն անվանել է «թշնամուն քայքայելու ռազմավարություն»։ Նրա խոսքով՝ Իրանը փակել է հակառակորդի ճանապարհը Միջերկրական ծովի արևելյան հատվածում։
«Մենք ընդլայնում ենք ռազմական գործողությունների ճակատը, որպեսզի թշնամին քայքայվի»,- ընդգծել է ԻՀՊԿ հրամանատարը։
Իրանցի գեներալի խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի խնդիրն է կանխել թշնամիների մուտքը իսլամական աշխարհ։
«Դրանով մենք պաշտպանում ենք մեր երկրի ազգային անվտանգությունը, ինչպես նաև այլ մահմեդականների անվտանգությունն ու արժանապատվությունը»,- եզրափակել է նա։
Добавить комментарий