Опубликовано G.Avetisyan -
78

Քյոխը ևս միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին

Արցախի Հանրապետության հերոս, լեգենդար Կարեն Ջալավյանը (Քյոխ) այսօր՝ մայիսի 9-ին եւս Երեւանի Սասունցի Դավթի կայարանում էր, որտեղից մեկնարկել է երթը, որը միացել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին, փոխանցում է News.am-ը:

Օգտատերերից մեկը նրա հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Արցախի Հանրապետության հերոս Կարեն Ջալավյանի հետ՝ մարտական ոգով»:

Նշենք, որ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, այսօր շարժվել է դեպի Երևան եւ հիմա մայրաքաղաքում է:

Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ 

 

Добавить комментарий