detq

Իս​​​​​​​րայելը պատրաստ է նույնիսկ եղունգներով պատերազմել․ Նեթանյահու​​​​​​​

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրն անհրաժեշտության դեպքում կպայքարի միայնակ, հարկ եղած դեպքում՝ եղունգներով։ Ըստ «Դետք»-ի՝ իսրայելական «The Jerusalem Post» պարբերականը հայտնում է, որ այս մասին Նեթանյահուն ասել է՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը։

ԱՄՆ նախագահն ավելի վաղ սպառնացել էր կասեցնել որոշ զինատեսակների մատակարարումները, եթե Իսրայելն անտեսի Վաշինգտոնի հորդորները և ներխուժի շուրջ մեկ միլիոն պաղեստինցի փախստականներով բնակեցված Ռաֆահ։

«76 տարի առաջ՝ անկախության համար պատերազմի ընթացքում, մենք քիչ էինք, իսկ թշնամիները՝ շատ։ Մենք զենք չունեինք։ Իսրայելը զենքի էմբարգոյի տակ էր։ Բայց մեր ահռելի ուժեղ ոգու, հերոսության և համախմբվածության շնորհիվ մենք հաղթեցինք»,- շեշտել է Նեթանյահուն։

Նշենք, որ չնայած Վաշինգտոնի կոշտ առարկություններին և նախազգուշացումներին՝ Իսրայելը չի հրաժարվում Ռաֆահ ներխուժելու ծրագրերից, քանի որ այն համարում է Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված ՀԱՄԱՍ խմբավորման վերջին հենակետը Գազայի հատվածում։

Добавить комментарий