
Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին։ Այս մասին տեղեկանում ենք «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի համաղեկավար Րաֆֆի Քորթոշյանի ֆեյսբուքյան էջից:
Նա նաև տեղեկացրել է, որ եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ.-ին: Գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու կառուցումն ավարտվել էր երկու տարի անց եւ օծվել՝ 1998 թ. մայիսի 31-ին»:
Добавить комментарий