Опубликовано H.Minasyan -
Ֆրանսիան ողջունել  է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը

Ֆրանսիան ողջունել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը

Որպես գործընթացի հիմք Ֆրանսիան ընդգծում է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը Երևանի ու Բաքվի հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրագայում կայացած քառակողմ հանդիպմանը համահունչ։

Փարիզը կոչ է անում Երևանին և Բաքվին շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ին ստորագրած արձանագրության սկզբունքների վրա, ինչպես նաև շարունակել քննարկումները երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։

«Մենք ողջունում ենք Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ նպաստելու այդ բանակցությունների անցկացմանը»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ գործընկերների հետ կշարունակի աշխատել Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան։

Добавить комментарий