Թշնամին չի փոխվել, մեզ են վախ ներշնչել. պատմաբան
«Տարիների ընթացքում մեզանում բան փոխվեց, մարդը դարձավ կրավորական վարքագծի տեր, խոնարհվող, այն, ինչ Օսմանյան կայսրության շրջանում ունեինք, կամաց-կամաց պատեց այդ հոգեբանությունը, և անընդհատ դարձանք զիջող»,- այս մասին նշել է Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ ԳԱԱ-ում հյուրընկալելով Բագրատ Սրբազանին:
«Մի՞թե մենք այն ժողովուրդը չենք, որը 90-ականներին հաղթեց։ Կյանքը ցույց տվեց, որ կյանքը չի փոխվել, ուղղակի, չգիտես ինչու, վախ են ներշնչել մարդկանց, որ մենք պետք է անընդհատ զիջենք։ Ոչ, մենք այս ժողովուրդը չենք, մենք դրա մասին միշտ գրում ենք։
Կյանքը ցույց տվեց, որ թշնամին չի փոխվել, նույնն է, ուղղակի մարդկանց վախ են ներշնչել, որ մեր թշնամին այնքան հզոր է, որ մենք, Թումանյանի ասած կկվի նման անխելք, անընդհատ զիջենք մեր ձագերին, երևի վերջում Երևանի շուրջը ամփոփվենք, մնանք Բաթումի պայմանագրի շրջանակում՝ Երևանից մինչև Սևան։ Ձեր շարժման, մեր շարժման ամենակարևոր կողմն այն է, որ ատելության, փոխադարձ մերժման, ուրացման մթնոլորտից մենք պետք է դուրս գանք»,- ասել է նա:
Добавить комментарий