Անկարան և Աթենքը պատրաստ են լուծել երկրների միջև առկա խնդիրները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Անկարայում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Անկարայի և Աթենքի միջև առկա խնդիրները՝ հաստատելով դրանց լուծման քաղաքական կամքը:
«Մենք քննարկել ենք նաև հույն-թուրքական հարաբերություններում փոխկապակցված խնդիրները։ Մենք անկեղծ երկխոսության և բարիդրացիության կամք ենք հայտնել, ինչպես նշված է Աթենքի հռչակագրում»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Добавить комментарий