Опубликовано detq-editor -
Արմավիրի միջնակարգ դպրոցում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անվան հրաձգարան

Արմավիրի միջնակարգ դպրոցում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անվան հրաձգարան

«Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անվան հրաձգարան, որը կյանքի է կոչվել դպրոցի կոլեկտիվի, նախկին շրջանավարտների, աշակերտների, համագյուղացիների և «Սփյուռքահայերի միություն» բարեգործական ընկերության աջակցությամբ:

«Կյանքս կյանքիդ գնով» խորագիրը կրող հայրենասիրական, ոգեկոչման միջոցառման ընթացքում հնչեցին օրվա խորհուրդը լրացնող երգեր, բանաստեղծություններ, երախտիքի խոսքեր՝ ուղղված նահատակված հերոսներին, հերոսածին մայրերին:

Հուշ-ցերեկույթի վերջում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունեց դպրոցի կողմից իրականացված կարևոր ձեռնարկը` ընդգծելով, որ ռազմահայրենասիրությանն ուղղված կրթադաստիարակչական գործընթացի բարձր որակով և նպատակային կազմակերպումը հայրենասեր և քաջարի սերունդ ունենալու գլխավոր երաշխիքն է:

Նշենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում Արմավիր բնակավայրն ունեցել է 6 զոհ՝ Վաչագան Հարությունի Նահապետյանը , Հովհաննես Լյովայի Տիտիզյանը, Նարեկ Արթուրիկի Շաքարյանը, Անանիա Ռուբենի Գևորգյանը, Արթուր Ռուբենի Ստեփանյանը, Կառլեն Էդիկի Սարգսյանը:

Добавить комментарий