Ադրբեջանում անցկացվել է «Օպերատիվ մակարդակում գործողությունների գնահատում» դասընթացը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Անհատական գործընկերության համագործակցության» ծրագրի շրջանակում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խմբի կողմից անցկացվել է «Օպերատիվ մակարդակում գործողությունների գնահատում» դասընթացը։ ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը տեղակայված է Նիդեռլանդների Բրունսում համայնքում։
Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանության ազգային համալսարանում անցկացվող դասընթացին մասնակիցների համար հաստատվել է ճեպազրույց, որի ընթացքում մանրամասն տեղեկություն է տրվել առաջադրված խնդիրների և նպատակների վերաբերյալ:
Դասընթացի շրջանակում ճեպազրույցներ և պարապմունքներ են անցկացվել «ՆԱՏՕ-ի և ռազմական համագործակցության», «ՆԱՏՕ-ի գործողությունների պլանավորման գործընթացի», «ՆԱՏՕ-ի գործողությունների գնահատման», «ՆԱՏՕ-ի գործողությունների վերլուծության համակարգերի և համապարփակ մոտեցման» թեմաներով։
Այս դասընթացը փետրվարի 8-ից մինչև 10-ն է անցկացվել։ Մասնակցել են ադրբեջանական բանակի տարբեր զորատեսակների զինծառայողներ:
Դասընթացի ավարտին ընդգծվել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության ընդլայնման համար նման դասընթացների կարևորությունը։
Добавить комментарий