Զորավարժություններ՝ «խաղաղությանը» զուգահեռ
Բաքվի Հանրապետության ցամաքային զորքերի 2024 թվականի նախապատրաստական պլանի համաձայն՝ մարտավարական զորավարժություններ են անցկացվում հրետանային ստորաբաժանումների հետ։ Ստորաբաժանումները կատարել են կրակային դիրքերի զբաղեցման և սարքավորումները մարտական վիճակի բերելու, պայմանական հակառակորդի գործողություններին հետևելու, ռադիոտեղորոշիչ համալիրների և անօդաչու թռչող սարքերի օգտագործման, օդային հետախուզության միջոցների հայտնաբերման առաջադրանքներ։ Նպատակը զինծառայողների գիտելիքների և հմտությունների բարձրացումն է, հրամանատարական կազմի հմտությունների կատարելագործումը և մարտականգործողությունների ընթացքում այլ տեսակի զորքերի հետ փոխգործակցության կազմակերպումը:
Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժություններին (Anatolian Phoenix-2024), որոնք կավարտվեն մայիսի 17-ին, իրականացրել են մի շարք առաջադրանքներ։
Թշնամի պետությունը պարբերաբար համատեղ ու անհատական զորավարժություններ և վարժանքներ է անցկացնում, ինչը խոսուն փաստ է այն մասին, որ տարածաշրջանում խաղաղությանը միտված գործողությունները կեղծ են և անհիմն, կրում են ձևական բնույթ։ Ակնհայտ է, որ Ալիևի իշխանությունը չի գնալու խաղաղության։ Ալիևի հռետորաբանությունը մշտապես նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին՝ զուգահեռ տարածաշրջանում անկայունություն ստեղծելով։
Добавить комментарий