Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:
Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից: Այլ մանրամասներ չի ներկայացվում:
Ավելի վաղ ԱԺ-ից հայտնել էին, որ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Ժնևում կարճատև զրույց են ունեցել: Երեկոյան սպասվում է երկու երկրների խորհրդարանների նախագահների հիմնական հանդիպումը :
Добавить комментарий