Իտալա-ադրբեջանական կապերը ռազմավարական նշանակություն ունեն․ Ալիև
«Սա իսկապես շատ կարևոր իրադարձություն է և նախագիծ, որը զգալիորեն կամրապնդի իտալա-ադրբեջանական բարեկամությունը։ Իտալա-ադրբեջանական կապերը ռազմավարական նշանակություն ունեն, և մենք աշխատում ենք այս ռազմավարական գործընկերության շրջանակն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ»,- այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը Իտալիայի Հանրապետության ձեռնարկությունների և արտադրության նախարար Ադոլֆո Ուրսոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, որը մասնակցել է ՋԷԿ-ի հիմքի տեղադրման արարողությանը։
«Նախ՝ մեր քաղաքական կապերը շատ բարձր մակարդակի վրա են։ Ինչպես շեշտեցիք Ձեր ելույթում, նախագահ Մատարելլայի այցն Ադրբեջան և իմ այցերն Իտալիա ավելի են ամրապնդում այդ կապերը։ Հունվարի 11-ից մինչ օրս Իտալիայի կառավարության երեք նախարար այցելել է Ադրբեջան, ինչը, իհարկե, շատ կարևոր, կարող եմ ասել՝ արտառոց իրադարձություն է։ Այս այցերի ընթացքում մենք քննարկել ենք և կքննարկենք համագործակցությունն ինչպես ռազմական, ռազմատեխնիկական, էներգետիկ ոլորտներում, այնպես էլ ներդրումների և առևտրի ոլորտում ընդհանրապես»,- ընդգծել է Ալիևը։
Добавить комментарий