Կիրանցում 2-3 տան խնդի՞ր է, թե՞ պետության. փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա. Բագրատ Սրբազան
Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Կիրանցի շրջանում իրականացված սահմանազատման խնդրին:
«Երեկ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել, բայց հարցն ի բնե, ի ծնե մոլորեցնող ու սուտ է: Կիրանցում երկու կամ երեք տան խնդիրն է, թե՞ պետության։ Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա ՝ ընդ որում պառակտելով իրենց։
Առաջին օրվանից մոլորեցրել են մարդկանց, պատասխանատվություն դրել գյուղի ժողովրդի վրա»,- նշեց Սրբազանը։
Добавить комментарий