Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանի նախագահի պաշտոնակատար կդառնա առաջին փոխնախագահ Մոհբերը

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոհբերը ժամանակավորապես կկատարի նախագահ Էբրահիմ Ռայիսիի պարտականությունները, որը զոհվել է ավիավթարից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի Սահմանադրության համաձայն՝ նա կկատարի պարտականությունները 50 օրվա ընթացքում` մինչև նախագահական նոր ընտրությունների անցկացումն ու նոր նախագահի ընտրությունը։

«Առաջին փոխնախագահը, համաձայն Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի, կստանձնի նախագահի պարտականությունները, իսկ օրենսդիր և դատական իշխանության ղեկավարներից ու փոխնախագահից կազմված խորհուրդը պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը 50 օրվա ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում։

Նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունիս-հուլիսին, դրանք պետք է անցկացնի հատուկ խորհուրդը՝ կազմված երեք մարդուց։

Իրանի կառավարությունը նաև հավաստիացրել է, որ գործելու է առանց խափանումների։

Добавить комментарий