Опубликовано H.Andreasyan -
Kirants

«Դպրոցը էլ չկա. մեռած ենք, թաղած չենք»․ կիրանցի գյուղապետը՝ գյուղում հիմա տիրող վիճակի մասին․ «News.am»

Մեռած-չթաղված. այս երկու բառով է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը բնութագրում գյուղացիների վիճակը: NEWS.am-ի հետ զրույցում նա հաստատեց լուրը, որ գյուղի մեջտեղում սյուներ են տեղադրվել, դրանց կողքին էլ կանգնած են սահմանապահները։ Սահմանազատման աշխատանքը, ըստ էության, ավարտվել է։

«2 տուն, 3 վագոն–տնակ-խանութ եւ մեկ ավտովերանորոգման կետ մնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Սակայն լուրջ խնդիրներ են առաջանում նաև այլ տների բնակիչների համար, որովհետև 6 տուն սահմանին կից է։ Այնտեղ այլևս անհնար է ապրել։ 6 տնում հաստատ էլ չեն կարող ապրել, թե դրան կից հետևի մասի տների բնակիչները կհամաձայնեն ըտենց ապրեն՝ չեմ կարող ասել։ Հնարավոր է այլ բնակիչներ էլ հրաժարվեն ապրել իրենց տներում, որոնք մոտ են սահմանին։ Դպրոցն է շատ մոտիկ լինում։ Դպրոցի հարցով քննարկումը դեռ շարունակվում է։ Նորություն չկա։ Շինարարությունը դեռ չի էլ ավարտվել, բայց որ այնտեղ երեխա հաստատ դասի չի գնա՝ դա հաստատ է։ Իսկ դա նշանակում ա, որ էդ դպրոցը էլ չկա»,- նշեց Կամո Շահինյանը։ Գյուղում ընդհանուր կա 85 տուն։

Կամո Շահինյանը չգիտի թույլատրվում է արդյոք ելումուտ անել գյուղ, թե ոչ։ Ասաց, որ գյուղից դուրս չի եկել։ «Ես իմ գյուղացիների հետ հավաքված, մի մեծ փոսի մեջ, մտածում ենք, թե ոնց էս փոսից դուրս գանք։ Կասեի մի խորը, շատ խորը փոսի մեջ ենք։ Չգիտեմ, մեր ձեռքից կքաշեն էդ խոր փոսից կհանեն, թե հող կլցնեն ու կպրծնեն»,-շարունակեց Կամո Շահինյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий