Կիրանցում լարված իրավիճակ է. Բագրատ Սրբազանին և շարժման մասնակիցներին արգելել են գյուղ մտնել
Կիրանցի մատույցներում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանները խոչընդոտում են ոչ միայն քաղաքացիների, այլ նաև Բագրատ Սրբազանի ու պատգամավորների մուտքը գյուղ՝ պատճառաբանելով, թե իբր ԱԱԾ Սահմանապահ ծառայությունը գործողություններ է իրականացնում։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Կիրանցում տեղադրվել են «սահմանային սյուներ», որի հետևանքով մի քանի տուն կամ անցնելու է հակառակորդին, կամ էլ այնտեղ ապրելը դառնալու է անհնար։
Добавить комментарий